Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Պապն ու Կաթողիկոսը Խոր վիրապից աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ

Պապն ու Կաթողիկոսը Խոր վիրապից աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ
26.06.2016 | 23:13

Հռոմի պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Խոր վիրապ վանքից աղավնիներ բաց թողեցին բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ՝ դեպի հայ-թուրքական փակ սահման:
Հռոմի պապը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ժամանեց Խոր Վիրապ՝ վանքի ղողանջների ներքո: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը՝ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի:

Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ